Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի պատասխանատու-ապրանքագետ

Դեքարթ ճարտարապետական Ստուդիո

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
04.08.2025

Նկարագրություն

Ընկերությունը զբաղվում է ճարտարապետական նախագծերի իրականացմամբ, շինարարական ոլորտի նյութերի ներմուծմամբ և վաճառքով։

Փնտրում ենք պահեստապետի, ով իրականացնելու է պահեստում ապրանքների դասավորություն, հանձնում–ընդունում, հաճախորդների սպասարկում և առաքումների կազմակերպում ըստ ժամանակացույցի։

Պարտականություններ

  • Ճանաչում է իրեն վստահված պահեստի ապրանքատեսականին, ընդունում է հաճախորդներին, ցուցադրում է ապրանքատեսականին ըստ պահանջի
  • Կազմակերպում է պահեստից առաքումները ըստ նշված հասցեի
  • Հետևում է պահեստի անհրժեշտ փաստաթղթաշրջանառությանը, կապ է պահում հաշվապահության հետ
  • Հետևում է պահեստի բոլոր տեսակի պաշարների մնացորդներին, ճիշտ բաշխվածությանը և դասավորվածությանը
  • Վերահսկում և/կամ կազմակերպում է պահեստում կատարվող գույքագրման աշխատանքները
  • Վերահսկում է բոլոր պաշարների քանակների, գործարքների տվյալների ճիշտ և հստակ տվյալներ է տրամադրում հաշվապահին
  • Վերահսկում է պատրաստի ապրանքների և հումքի բոլոր հոսքերը
  • Ապահովում է բոլոր պաշարների ապահով պահպանումը, դրանց համապատասխան պահպանման պայմանները, պահեստի մաքրությունը և դասավորությունը
  • Պատասխանատու է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատանքային պարտականությունների իրականացման համար, առաջարկություններ է անում անհրաժեշտ մարդկային ռեսուրսների համալրման, օպտիմալացման վերաբերյալ
  • Վերահսկում է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների կողմից կարգապահական կանոնների պահպանումը
  • Համագործակցում է համապատասխան ստորաբաժանումների հետ՝ աշխատանքային գործընթացն ապահովելու նպատակով
  • Ներկայացնում է հաշվետվություններ պահեստների մնացորդների հստակության վերաբերյալ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Պահեստների կառավարման առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Արպանքատեսականու իմացություն
  • ՀԾ, MS Excel ծրագրերի իմացություն
  • Պահեստի դասավորության և կառավարման հմտություններ

Հավելյալ նշումներ

Ընկերությունը աշխատում է 6օրյա գրաֆիկով։

Ընկերության մասին
address
Հասցե
0051
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
033310311

Ճարտարապետական նախագծում, ինտերիեր դիզայն, միջավայրի ձևավորում։ Architectural Planning, Interior Design, Landscaping
Շինարարություն— ներմուծում վաճառք

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում