Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի պատասխանատու

Էկոպրոֆ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
26.07.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և բանիմաց պահեստապետի։

Պարտականություններ

  • Ապահովել ապրանքների մուտքերի և ելքերի փաստացի և ծրագրային շարժը
  • Կազմակերպել և վերահսկել արտադրված ապրանքների ընդունումը
  • Իրականացնել շաբաթական գույքագրում
  • Հետևել պահեստի ապրանքների դասավորվածությանը
  • Կազմակերպել պահեստի աշխատակիցների աշխատանքը
  • Վերահսկել պահեստի ապրանքների մնացորդները
  • Աշխատանքի պահանջներին համապատասխան իրականացնել այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Նվազագույնը բակալավրի աստիճան տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
  • Պահեստապետի պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • 1C ծրագրի իմացություն՝ պարտադիր
  • MS Office փաթեթի վարժ իմացություն՝ պարտադիր ՝ MS Excel, MS Word
  • Ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Կազմակերպչական և կառավարման հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխ․ գրաֆիկ՝երկ-շբթ
Աշխ․ ժամերը՝09։00-18։00, շբթ՝ մինչև 16։00
Մեկնարկային աշխատավարձը՝ 350․000 ՀՀ դրամ

Դիմելու համար անցեք հետևյալ հղումով և լրացրեք օնլայն դիմում-հայտ՝ https://forms.gle/L44NqokgqaEXTXJx9

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Թամանցիների փ. 6-րդ նրբ. 12/8 տ. (Շենգավիթ)
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում