Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի օգնական

SAS GROUP

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
09.07.2025

Նկարագրություն

ՍԱՍ ԳՐՈՒՊ-ը փնտրում է պարտաճանաչ և պատասխանատու 18 տարին լրացած պահեստի աշխատակցի:

Պարտականություններ

  • Դասավորել ապրանքները պահեստում՝ համաձայն ընդունված նորմերի,
  • Հավաքագրել և բեռնել ապրանքները՝ ըստ տրված պատվերների,
  • Հետևել ապրանքների պիտանելիության ժամկետներին:

Պահանջներ

  • Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն,
  • Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու ունակություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է:

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:

Ընկերության մասին

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում