Պահեստի ներքին լոգիստիկայի մասնագետ
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու Պահեստի ներքին լոգիստիկայի մասնագետ / Warehouse Internal Logistics Specialist, ով կմիանա WMS համակարգի ներդրման ծրագրին և կաջակցի գործող պահեստների ներքին լոգիստիկ գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։
Այս դերը նախատեսված է այն մասնագետի համար, ով ունի գործող պահեստում միջին օղակի ղեկավարի կամ պատասխանատուի փորձ, լավ հասկանում է պահեստի առօրյա օպերացիոն աշխատանքը և պատրաստ է իր փորձը տեղափոխել նոր WMS համակարգի մեջ։
Պաշտոնի հիմնական նպատակը
Ապահովել պահեստի ներքին լոգիստիկ գործընթացների ճիշտ կազմակերպումը, ստանդարտացումը և WMS համակարգում դրանց արդյունավետ իրականացումը։
Մասնագետը WMS ներդրման ընթացքում հանդես կգա որպես Business / Process Key User՝ կապելով պահեստի իրական աշխատանքը, բիզնես գործընթացները և նոր համակարգի հնարավորությունները։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել պահեստի ներքին լոգիստիկ գործընթացները։
- Վերահսկել ապրանքների ընդունման, ստուգման, տեղադրման, ներքին տեղափոխության, հավաքագրման, համալրման և դուրսգրման գործընթացները։
- Ապահովել ֆիզիկական ապրանքային շարժի և WMS-ում գրանցված տվյալների համապատասխանությունը։
- Մասնակցել գործող պահեստային գործընթացների ուսումնասիրությանը և քարտեզագրմանը։
- Մասնակցել WMS-ում պահեստային գործընթացների նախագծմանը և օպտիմալացմանը։
- Մասնակցել WMS-ի թեստավորմանը և User Acceptance Testing (UAT) գործընթացին։
- Բացահայտել համակարգի և իրական օպերացիոն գործընթացների միջև անհամապատասխանությունները և առաջարկել լուծումներ։
- Համագործակցել IT, Logistics, Supply Chain, Operations և այլ համապատասխան թիմերի հետ։
- Աջակցել պահեստի աշխատակիցների՝ WMS համակարգին անցման և նոր աշխատանքային ընթացակարգերի յուրացման գործընթացին։
- Վերահսկել barcode/scanner-ների և WMS-ի միջոցով իրականացվող գործողությունների ճիշտ կատարումը։
- Մասնակցել գույքագրման, stock accuracy-ի և պահեստային մնացորդների վերահսկման գործընթացներին։
- Վերլուծել պահեստային գործընթացների արդյունավետությունը և առաջարկել բարելավումներ։
- Հետևել սահմանված KPI-ներին և աջակցել դրանց բարելավմանը։
- Մասնակցել նոր գործընթացների, աշխատանքային հրահանգների և SOP-ների մշակմանը։
Պահանջներ
- Առնվազն 3-5 տարվա փորձ պահեստային լոգիստիկայի ոլորտում։
- Առնվազն 1-2 տարվա փորձ պահեստի թիմի, հերթափոխի կամ օպերացիոն գործընթացների համակարգման/ղեկավարման ոլորտում։
- Գործող պահեստի գործընթացների լավ իմացություն։
- Ապրանքների ընդունման, տեղադրման, picking, replenishment և ներքին տեղափոխությունների գործնական փորձ։
- ERP/WMS կամ այլ պահեստային տեղեկատվական համակարգերի հետ աշխատելու փորձ։
- Excel-ի լավ իմացություն։
- Վերլուծական և գործընթացային մտածողություն։
- Թիմերի հետ աշխատելու և գործընթացներ կազմակերպելու ունակություն։
- Խնդիրները բացահայտելու և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն։
- Բարձր պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Առավելություն կհամարվի եթե ունեք․
- WMS համակարգի ներդրման կամ migration ծրագրի մասնակցության փորձ։
- Odoo, SAP, Oracle, Microsoft Dynamics կամ այլ ERP/WMS համակարգերի փորձ։
- Barcode և RF scanner տեխնոլոգիաների իմացություն։
- FIFO/FEFO, batch/lot և serial number management սկզբունքների իմացություն։
- Warehouse layout և slotting սկզբունքների իմացություն։
- Picking և replenishment ռազմավարությունների փորձ։
- Warehouse KPI-ների հետ աշխատելու փորձ։
- Lean, 5S կամ Continuous Improvement մոտեցումների իմացություն։
Հավելյալ նշումներ
Այս դերը հատկապես կհամապատասխանի Ձեզ, եթե
Դուք արդեն աշխատում եք գործող պահեստում որպես՝
- Warehouse Supervisor
- Warehouse Team Leader
- Warehouse Operations Supervisor
- Warehouse Manager / Assistant Manager
- Logistics Supervisor
- Inventory Supervisor
- Shift Supervisor
- կամ նմանատիպ միջին օղակի ղեկավար/պատասխանատու,
և ցանկանում եք ներգրավվել WMS-ի ներդրման և պահեստային գործընթացների թվայնացման իրական նախագծում։
WMS-ի կոնկրետ համակարգի նախկին փորձը պարտադիր չէ, եթե ունեք ուժեղ գործնական պահեստային փորձ և գործընթացները հասկանալու կարողություն։
Ինչ ենք առաջարկում
- Մասնակցություն իրական WMS ներդրման և թվայնացման նախագծին։
- Հնարավորություն աշխատելու ժամանակակից պահեստային գործընթացների ներդրման վրա։
- Մասնագիտական զարգացման և հետագա աճի հնարավորություն։
- Աշխատանք տարբեր թիմերի և մասնագետների հետ։
- Ներգրավվածություն գործընթացների օպտիմալացման և նոր ստանդարտների ստեղծման մեջ։
- Մրցակցային աշխատավարձ՝ փորձին և մասնագիտական կարողություններին համապատասխան։
Խնդրում ենք CV-ում հնարավորության դեպքում նշել՝
- Ձեր ներկայիս/վերջին պաշտոնը,
- կառավարվող կամ համակարգվող պահեստի/թիմի չափը,
- օգտագործված ERP/WMS համակարգերը,
- և WMS/ERP ներդրման կամ գործընթացների բարելավման նախագծերում Ձեր մասնակցությունը։
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։