Պահեստի համակարգող / օպերատոր
«Արմենիա» հյուրանոցային համալիր
Նկարագրություն
Armenia Marriott Hotel Yerevan-ը փնտրում է ուշադիր և պատասխանատու Պահեստի համակարգող / օպերատորի։
Պարտականություններ
- Կազմակերպել և համակարգել պահեստի առօրյա աշխատանքը և ապրանքների շարժը։
- Աշխատել համակարգչային ծրագրերով և պահեստի կառավարման համակարգերով՝ տվյալների մուտքագրման և հաշվառման նպատակով։
- Համակարգել ապրանքների գնումների և մատակարարումների գործընթացը՝ համապատասխան բաժինների հետ համագործակցելով։
- Կատարել ապրանքների մուտքագրում և ելքագրում պահեստի կառավարման համակարգում։
- Համադրել համակարգում առկա տվյալները փաստացի մնացորդների հետ և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ։
- Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը, պահպանման պայմաններին և պահեստի կազմակերպվածությանը։
- Համակարգել պահեստի աշխատանքը, լինել պատասխանատու և ուշադրություն դարձնել մանրուքներին:
- Արդյունավետ համագործակցել թիմի և տարբեր բաժինների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Պահեստի, լոգիստիկայի, գնումների կամ հաշվառման ոլորտում աշխատանքային փորձ
- Համակարգչային և տեխնիկական լավ հմտություններ
- Անգլերենի իմացությունը պարտադիր է
As the first international chain hotel in the city, Armenia Marriott Hotel Yerevan combines modern luxury with rich history in a cultural heritage building on Republic Square. With charismatic design, sophisticated spaces, and attentive service, this historic hotel offers a unique local charm.