Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի և Ներքին մատակարարման ղեկավար

Արդիս ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
12.08.2026

Նկարագրություն

Եթե ունեք պահեստային և լոգիստիկ գործընթացների կառավարման փորձ, կարողանում եք արդյունավետ կազմակերպել թիմի աշխատանքը և ապահովել ապրանքների անխափան շրջանառություն, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել պահեստի առօրյա անխափան աշխատանքները
  • Ապահովել ապրանքների ճիշտ ընդունում, պահպանում, հավաքագրում և բացթողում
  • Վերահսկել FIFO/FEFO սկզբունքների կիրառումը
  • Կազմակերպել SKU-ների արդյունավետ տեղաբաշխում
  • Վերահսկել պահեստային մնացորդնեը և շրջանառությունը
  • Վերլուծել overstock, out-of-stock և դանդաղ սպառվող ապրանքները
  • Կազմակերպել պարբերական գույքագրումներ
  • Կազմակերպել և վերահսկել ներքին մատակարարումների պլանավորումը
  • Օպտիմալացնել առաքման երթուղիները և բեռնաբաշխումը
  • Համակարգել վարորդների, առաքիչների և լոգիստիկ գործընկերների աշխատանքը
  • Սերտ համագործակցել գնումների, վաճառքի և ֆինանսական թիմերի հետ
  • Վերլուծել մատակարարման շղթայում առաջացող ռիսկերը և առաջարկել կանխարգելիչ ու օպտիմալացման լուծումներ:
  • Ղեկավարել պահեստի և առաքման թիմերը
  • Սահմանել նպատակներ, KPI-ներ և վերահսկել կատարողականը
  • Կազմակերպել թիմի ուսուցում և աշխատանքային կարգապահություն
  • Ներդնել գործընթացների բարելավման նախաձեռնություններ

Պահանջներ

  • Պահեստի, լոգիստիկայի կամ մատակարարման գործընթացների կառավարման փորձ
  • Թիմ ղեկավարելու և աշխատանքային գործընթացներ կազմակերպելու կարողություն
  • FIFO/FEFO սկզբունքների իմացություն
  • Գույքագրման և պահեստային մնացորդների վերահսկման փորձ
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և արդյունքամետ մոտեցում
  • ERP/1C համակարգերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1-ին փակուղի, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150

2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:

Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։

Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում