Պահեստի բանվոր
Գյումրի Գարեջուր ՍՊԸ
Նկարագրություն
Գյումրի Գարեջուր ընկերության երևանյան պահեստում աշխատելու համար պահանջվում են բանվորներ
Պարտականություններ
- Մեքենայի բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում,
- Ապրանքների տեղափոխություն և ճիշտ դասավորվածության ապահովում,
- Աշխատանքից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Պատասխանատվության զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, 09:00-19:00
«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը՝ հիմնադրված 1970 թվականին, հանդիսանում է Հայաստանի գարեջրի խոշորագույն արտադրողներից մեկը: Տարիների ընթացքում մենք անընդհատ արդիականացրել ենք մեր արտադրական հզորությունները, ներդրել նորարարական տեխնոլոգիաներ և ստեղծել նոր համեր: Մեր գարեջուրը պատրաստվում է ոլորտի լավագույն մասնագետների կողմից՝ օգտագործելով միայն բարձրորակ բնական բաղադրիչներ և ավանդական բաղադրատոմսեր: Գարեջրի հիմնական բաղադրիչներն են՝ ածիկ, գայլուկ, խմորիչ, ջուր և մի քիչ Գյումրվա հումոր։
Ի դեպ, տեղական ջուրը մեծ դեր ունի մեր գարեջրի յուրօրինակ համի մեջ, քանի որ մեր քաղաքի ջրի համային և քիմիական բաղադրությունը պարզապես կատարյալ է գարեջրի արտադրության համար:
Ընկերությունն առաջարկում է գարեջրի բրենդների լայն տեսականի, այդ թվում՝ «Գյումրի Գոլդ», «Գյումրի Էքստրա», «Գյումրի Լայթ», «Ալեքսանդրապոլ» և «Արարատ», որոնք կգոհացնեն գարեջրի բոլոր սիրահարներին:
Բացի այդ, համապատասխանելով որակի կառավարման համակարգերի ISO 22000-2018 միջազգային ստանդարտին` ընկերությունն ապահովում է գարեջրի արտադրություն առանց հավելումների՝ պահպանելով որակի բարձր չափանիշներ ամբողջ արտադրական գծում:
Ընկերության որակյալ գարեջուրը վկայում է մեր գարեջրագործների վարպետության և նվիրվածության մասին, ովքեր իրենց սիրտն ու հոգին են ներդնում բացառիկ գարեջուր ստեղծելու գործում։