
Պահեստի բանվոր
Սանհիթ ՍՊԸ
Նկարագրություն
«Սանհիթ» արևային համակարգերով զբաղվող ընկերությունը փնտրում է պահեստի բանվոր՝ մեր դինամիկ աճող թիմին միանալու նպատակով։
Պարտականություններ
- Ապրանքների ստացում և պահեստավորում՝ ըստ սահմանված կարգի,
- Ապրանքի բարձում և բեռնաթափում,
- Պահեստի գույքի պահպանություն,
- Հաստիքից բխող այլ աշխատանքների իրականացում:
Պահանջներ
- Ֆիզիկական առույգություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կարգապահություն և կոկիկություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Ցանկալի է համապատասխան աշխատանքային փորձ,
- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի- շաբաթ՝ 09։00-18։00։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն կամ զանգահարել +(374) 44 88 06 02 հեռախոսահամարով։
2024-ին հիմնադրվում է «Սանհիթ» ընկերությունը, որն իր շուրջն է հավաքում ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ աջակցելով Հայաստանի տնտեսական առաջընթացին:
Մենք առաջարկում ենք համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից արտադրված պրեմիում դասի արևային վահանակներ, փոխակերպիչներ և կուտակիչներ։
Արևային ընկերությունը եկել է նոր խոսքով, նոր մոտեցումներով ու այն տեսլականով, որ անհրաժեշտ է Հայաստանում ամրապնդել այլընտրանքային էներգետիկ անվտանգության հնարավորությունները: Մենք առաջարկում ենք այլընտրանքային էներգիայի կիրառման արդյունքում հասնել բնական գազի նկատմամբ առավելության: