
Պահեստի աշխատակից (դեղագործական կազմակերպություն)
Տոնուս - Լես
Նկարագրություն
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունում պահանջվում են պահեստի աշխատակիցներ։
Պարտականություններ
- Իրականացնում է պահեստում ապրանքների ընդունում,
- Հետևում է ապրանքների ճիշտ դասավորվածությանը,
- Հետևում է քանակների և ժամկետների պահպանմանը,
- Իրականացնում է պատվերների հանձնում՝ պահանջված փաստաթղթերի համապատասխան։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Հաշվարկների իրականացնելու հմտություններ
- 2 տարվա դեղագործական ոլորտում աշխատելու հմտություն,
- Արագաշարժություն,
- Պատասխանատվության զգացում,
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Սիրով ընդունում ենք նաև նորավարտ աշխույժ աշխատակիցներին։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6 օրյա։
Ընդմիջումն ու սուրճն ապահովում է կազմակերպությունը:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
«Տոնուս-Լես» Ընկերությունը ստեղծվել է 2000թ.՝ որպես դեղերի և բժշկական պարագաների մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերություն: Ընկերությունը հանդիսանում է մի շարք օտարերկրյա գործընկերների պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում և Ղազախստանում: “Տոնուս-Լես”-ը առաջին դեղագործական ընկերությունն է, որը 2009թ.-ին շահագործման հանձնեց GDP ստանդարտներին համապատասխան մի կառույց, որն ավելի արդյունավետ և հարմարավետ դարձրեց ընկերության աշխատակիցների գործունեությունը: ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ FDA Lab փորձարկման լաբորատորիայի միջազգային հավատարմագրման ոլորտը ընդգրկում է՝ ալկոհոլային խմիչքներ (գինի, կոնյակ և այլն) ոչ ալկոհոլային խմիչքներ (հյութեր) մեղր, միրգ բանջարեղեն սննդամթերքի, ջրի, հանքային ջրի մանրէաբանություն և ծանր մետաղներ ծխախոտ ANAB ANSI-ASQ National Accreditation Body (Certificate Valid To: 02/15/2017; Version No. 002 Issued: 02/12/2016):