Պահեստի աշխատակից
E-auto
Նկարագրություն
E-Auto ընկերությունը հրավիրում է աշխատանքի պատասխանատու, ուշադիր և կազմակերպված պահեստի աշխատակցի, ով կմասնակցի ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և այլ ապրանքների ընդունման, հաշվառման, դասավորման և տրամադրման ամենօրյա աշխատանքներին։
Հիմնական պարտականություններ
-
Իրականացնել պահեստ մուտք գործող ապրանքների և պահեստամասերի ընդունումը, բեռնաթափումն ու տեղաբաշխումը։
-
Ստուգել ստացված ապրանքների քանակը, արտաքին վիճակը և համապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերին։
-
Դասավորել և մակնշել ապրանքները՝ պահպանելով պահեստավորման սահմանված կարգը։
-
Իրականացնել ապրանքների մուտքի, ելքի և շարժի տվյալների գրանցումն ու թարմացումը Bitrix24 համակարգում։
-
Հավաքագրել, փաթեթավորել և նախապատրաստել պահեստամասերն ու այլ ապրանքները տրամադրման կամ տեղափոխման համար։
-
Համապատասխան փաստաթղթերի հիման վրա տրամադրել պահեստամասերը սպասարկման և վաճառքի բաժիններին։
-
Մասնակցել պահեստի պարբերական գույքագրումներին և մնացորդների ստուգմանը։
-
Աշխատել Excel աղյուսակների հետ՝ իրականացնելով տվյալների մուտքագրում, թարմացում և ստուգում։
-
Հետևել պահեստի մաքրությանը, կարգուկանոնին և անվտանգության կանոնների պահպանմանը։
-
Անմիջական ղեկավարին տեղեկացնել ապրանքների վնասվածքների, պակասորդների կամ այլ անհամապատասխանությունների մասին։
-
Կատարել պահեստապետի կողմից տրված՝ աշխատանքային գործառույթներին առնչվող հանձնարարությունները։
Պահանջներ
-
Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։
-
Պահեստային աշխատանքների կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
-
Bitrix24, ՀԾ կամ համանման CRM համակարգերի հետ աշխատելու իմացություն:
-
Microsoft Excel-ի աշխատանքային իմացություն՝ տվյալների մուտքագրում, աղյուսակների լրացում, տեսակավորում և ֆիլտրում։
-
Հայերենի լավ իմացություն։
-
Ապրանքների հաշվառման և փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ։
-
Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն՝ անվտանգության պահանջների պահպանմամբ։
-
Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն։
-
Ավտոպահեստամասերի ճանաչումը կամ ավտոմոբիլային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
🇨🇳🇦🇲 Չինաստանի ազգային ավտոարտադրող FAW գործարանի Hongqi բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում