Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի աշխատակից

"Գիգա Ֆարմ" ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
17.10.2026

Նկարագրություն

Պահանջվում է պատասխանատու, կարգապահ և աշխատասեր պահեստի աշխատակից «Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Ապրանքների ընդունում, դասավորում և պահեստավորում
  • Ապրանքների հավաքագրում և տրամադրում
  • Պահեստի կարգուկանոնի և մաքրության պահպանում
  • Ապրանքների քանակի և ամբողջականության վերահսկում
  • Բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացում

Պահանջներ

  • Պատասխանատվություն և կարգապահություն
  • Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պահեստում աշխատանքային փորձը ցանկալի է

Հավելյալ նշումներ

  • Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե։
  • Թեկնածուի նկարի առկայությունը ռեզյումեին կից՝ պարտադիր է։
  • Աշխատավարձը` մրցակցային:
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, 0074, Ներքին Շենգավիթ 11, 1/10 գործարան
address
Աշխատակիցների քանակ
16-50

«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին և շուրջ 10 տարի հաջողությամբ զբաղվում է դեղորայքի, դեղագործական պարագաների, սննդային հավելումների, տնտեսական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ:

Ավելի քան 5 տարի ընկերությունը իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, Ղրղզստանի Հանրապետություն։

Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու, նոր ապրանքատեսակների համալրման, կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ և մարդկանց ապրելակերպը դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին նպաստելու միտումով։

Ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային ընկերությունների հետ, որոնք հստակ ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր որակը։ Համագործակցության աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների, արտադրատարածքների և այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։

Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է շարունակական կրթություն և որակավորում ստացող բարձրակարգ դեղագետներից, լոգիստիկայի մասնագետներից, վաճառքի մենեջերներից և ղեկավար անձնակազմից:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում