Պահեստի աշխատակից
Կատրան ՍՊԸ
Նկարագրություն
«Կատրան» Ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է պահեստի աշխատակցի
Պարտականություններ
- Փաստաթղթի հիման վրա հավաքել առաքման ենթակա պատվերները,
- Պատրաստել բեռնման ենթական պատվերը,
- Բեռնել մեքենաները պահեստից դուրս գրվող ապրանքով,
- Բեռնաթափել ընկերություն մուտք գործող ապրանքները
- Դասավորել ապրանքները պահեստում՝ համաձայն ընդունված նորմերի:
- Վերահսկել պահեստում ապրանքների շարժի կազմակերպումը և վերահսկումը, նրանց ճիշտ դասավորվածության ապահովումը, ապրանքի ընդունումը,
- Ապրանքի ընդունում և ստուգում, տեղադրում և պահում:
- Օպտիմալ պայմաններում ապրանքի դասավորում՝ հեշտ հասանելիություն և վնասումներից խուսափելու համար.
- Պարբերական գույքագրում, պաշարների մակարդակի վերահսկում, անհրաժեշտության դեպքում պատվերների կատարման ապահովում.
- Պահեստի աշխատանքային գոտու կարգուկանոնի և անվտանգության կանոնների պահպանում
Պահանջներ
- Հուսալիություն, աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու կարողություն,
- Կազմակերպչական և թիմում աշխատանքի հմտություններ
- Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
- Արագաշարժ և ֆիզիկապես առողջ,
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- 6 օրյա աշխատանքային գրաֆիկ
- Մրցակցային աշխատավարձ
Կատրան ՍՊԸ - ն Հայաստանում ծովամթերքի և ասիական խոհանոցի մթերքների ամենախոշոր մատակարարներից մեկն է, ունի 20 տարվա պատմություն ։ Աշխատում ենք ավելի քան 400 ռեստորանների և հյուրանոցների հետ, ապահովելով մշտական բարձր որակ և արագ առաքում:
Ապրանքների ներմուծումը իրականացվում է Նորվեգիայից, Վիետնամից, Էկվադորից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: