Պահեստի աշխատակից
Ռոյալ Իմպորտ ՍՊԸ
Նկարագրություն
Ռոյալ Իմպորտ ընկերությունը, ով զբաղվում է ապրանքների ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով, փնտրում է պահեստի բանվոր։
Պարտականություններ
- Բեռնել և բեռնաթափել արտադրանքը և այլ ապրանքներ,
- Փաստաթղթի հիման վրա հավաքել առաքման ենթակա պատվերները,
- Պատրաստել բեռնման ենթական պատվերը,
- Բեռնել մեքենաները պահեստից դուրս գրվող ապրանքով,
- Դասավորել ապրանքները պահեստում՝ համաձայն ընդունված նորմերի:
Պահանջներ
- Միջնակարգ կրթություն
- Արագաշարժ և ֆիզիկապես առողջ,
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ hնգօրյա:
Ռոյալ Իմպորտ ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 50 ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են Divella, Nestle, Dole, Loacker, Laica, Nabegհlavi, Witor's, Flensburger, BIP, PEZ, OKF և այլ ընկերություններ։ Տարիների ընթացքում կարողանալով միավորել ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների ներուժը, մենք կարողացել ենք մեր ուրույն տեղը զբաղեցնել և վստահելի գործատուի համբավ ստեղծել աշխատաշուկայում։