Պահեստի աշխատակից
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
Նկարագրություն
"ԲԱՐՍԻՍ" ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Պահեստի աշխատակցների։
Հասցե՝ Արին Բերդի 3-րդ նրբ. 9,
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա:
Պարտականություններ
- Հետևել ապրանքի քանակի առկայությանը
- Հետևել պահեստում ապրանքի ճիշտ դասավորվածությանը
- Իրականացնել բեռնափոխադրման աշխատանքներ
- Մասնակցել պահեստում այլ աշխատանքների իրականացմանը
Հավելյալ տեղեկություններ
- Մասնագիտական աճ
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար
- Պարգևատրման ծրագիր
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են դիմել` զանգահարելով +37444087780 հեռախոսահամարին:
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: