Պահեստի աշխատակից
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն փնտրում է Պահեստի աշխատակից, ով պատասխանատու է պահեստում ապրանքների ընդունման, դասավորվածության, հաշվառման, պիտանելության ժամկետների վերահսկողության, բեռնաթափման և առաքման ենթակա ապրանքների հավաքման համար՝ ընկերության սահմանված ընթացակարգերի համաձայն։
Պարտականություններ
- Իրականացնել ապրանքների բեռնաթափման և բեռնման աշխատանքներ
- Իրականացնել առաքման ենթակա ապրանքների հավաքում
- Դասավորել պահեստ մուտք գործող ապրանքները` ընդունված նորմերին համապատասխան
- Հետևել ապրանքների պիտանելիության ժամկետներին
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում՝ պաշտոնի շրջանակներում
Պահանջներ
- Ֆիզիկական աշխատանք կատարելու կարողություն
- Պարտաճանաչություն, կարգապահություն և կազմակերպվածություն
- Ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու հմտություն
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
- Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ,
- Ընկերությունը ապահովում է ընդմիջման սննդով
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։