Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի աշխատակից

American Embassy Yerevan Employee Association

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 116,000-116,000
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Բանվորական, Սանիտարական
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
15.07.2026

Նկարագրություն

Մասնակցություն Երևանում Ամերիկյան Դեսպանատան Աշխատակիցների Ասոցիացիայի* առօրյա աշխատանքին և տրամադրվող ծառայություններին՝ ապրանքի ընդունում, պահեստի կարգավորում, առաքում Դեսպանատան տարածքում և այլն: Աշխատանքները իրականացվելու են ինչպես օֆիսային տարածքում, այնպես էլ սառցարանում, որտեղ ջերմաստիճանը մինչև -20°C է:

Պարտականություններ

  • Բեռի բեռնաթափում/ընդունում և տեղափոխում ԵԱԴԱԱ պահեստ,
  • Ապրանքի հաշվարկ, ստուգում և վերադարձի ձևակերպում,
  • Ամենօրյա վաճառքի համար նախատեսված ապրանքի տեղափոխում ԵԱԴԱԱ պահեստից վաճառքի վայր,
  • Ամենօրյա ծառայությունների իրականացում,
  • Պահեստի և վաճառասրահի ապրանքների դասակարգում,
  • Մատակարարների ուղեկցում Դեսպանատան տարածքում անհրաժեշտության դեպքում,
  • Ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում անհրաժեշտության դեպքում:

Պահանջներ

  • Առնվազն 18 տարեկան,
  • Միջնակարգ կրթություն,
  • Հայերենի լավ և անգլերենի բավարար իմացություն,
  • Տարրական մաթեմատիկական գիտելիքներ,
  • Ֆիզիկական պատրաստվածություն՝ աշխատանքի ընթացքում մինչև 25կգ բեռ բարձրացնելու համար, ինչպես նաև սառցարանային պայմաններում աշխատելու ունակություն,
  • Լավ հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ, հուսալի, վստահելի և ազնիվ անձնավորություն:
  • Վերջին 7 տարիներին մշտական բնակություն ՀՀ-ում։

Հավելյալ նշումներ

Միայն որակավորված դիմորդները կտեղեկացվեն հարցազրույցի համար:


Կարևոր նշում։ Այս աշխատանքը ԱՄՆ Դեսպանատան հաստիք չէ։ Այն Աշխատակիցների Ասիցիացիայի թափուր հաստիք է, որը Դեսպանատան ներսում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում