Պահեստի աշխատակից
Բորիսովկա ՍՊԸ
Նկարագրություն
Պահանջվում է պահեստի աշխատակից պանրի գործարանի պահեստում։
Պարտականություններ
- Պիտակներ փակցնել պատրաստի արտադրանքի վրա,
- Օգնել պահեստապետին պահեստավորել ապրանքները,
- Բարձել առաքման մեքենաներ և այլ աշխատանքներ պահեստի շրջանակներում
Պահանջներ
- Հայերենի իմացություն
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Պարտադիր հմտություններ՝ աշխատասիրություն, ճշտապահություն
- Ցանկալի հմտություններ՝ ազնիվ, պատրաստ մշտապես սովորելու
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18։00
Դիմելու համար կարող եք զանգահարել 055787771, 096222242 հեռախոսահամարով։
«Բորիսովկա» ՍՊԸ գործարանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան տարածաշրջանի Ծղուկ գյուղում։ «Բորիսովկա» ՍՊԸ հիմնադրվել է 2006թ-ին: 2010թ-ին կառուցվել է նոր արտադրամաս, իսկ 2012թ-ին՝ նոր պահեստային տնտեսություն, որը հագեցված է գերմանական սարքավորումներով: 2013թ-ից ձեռնարկվել է ընկերության երկրորդ արտադրական ստորաբաժանման/կորպուսի/ կառուցումը և շինարարական աշխատանքները ավարտվել են 2017 թ-ի երկրորդ կեսին: Այն հնարավորություն է տալիս արտադրական ցիկլը համապատասխանեցնել ՀԱՍԱՊ/ HACCP համակարգի պահանջներին:
Ընկերությունը շուկայում իր դիրքը ապահովում է բարձրակարգ տեխնիկայի կիրառման, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, աշխատակիցների բարձր կարգապահության, ֆերմերների հետ ամենօրյա աշխատանքի ապահովման, հումքի որակի բարելավման, միջազգային մասնագետների հետ ուղղակի կապի շնորհիվ: