Պահեստի աշխատակից
«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ
Նկարագրություն
Էլեկտրիկա գրուպ ընկերությունը փնտրում է պահեստի աշխատակցի:
Եթե պատրաստ եք համատեղել ֆիզիկական աշխատանք կատարելը, պատասխանատու գործառույթի՝ ապրանքատեսականու հավաքագրման հետ, պարտաճանաչ եք, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է:
Պարտականություններ
- Պատվերների հավաքագրում՝ ըստ պատվերների առաքելու համար,
- Ապրանքների դասավորում համաձայն ընդունված կարգի, պահեստի կարգ ու կանոնի պահպանում,
- Ապրանքների հավաքագրում և բեռնում ՝ ըստ տրված պատվերների,
- Բեռների բեռնում և բեռնաթափում՝ ըստ անհրաժեշտության,
- Մաքրության և կարգապահության պահպանում պահեստում,
- Պահեստի ընթացիկ աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Արագաշարժություն և օպերատիվություն,
- Դետալների նկատմամբ ուշադրություն,
- Կարգապահություն, պատասխանատվության բարձր զգացում, թիմում աշխատելու ունակություն,
- Նմանատիպ հաստիքում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։
Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։
Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։
Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։