
Պահեստի աշխատակից
Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ
Նկարագրություն
ԿՈՄՊԼԵԿՍ ՍՓԼԱՅ ընկերությունն առաջարկում է պահեստի աշխատակցի աշխատանք։
Ապահովվում են արդյունավետ աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները։
Պահեստը գտնվում է Բալահովիտում, Կոտայքի մարզ։
Պարտականություններ
- Պատրաստի արտադրանքի դակում,
- Դասավորել պատրաստի արտադրանքը,
- Ապրանքների բեռնում, բեռնաթափում։
Պահանջներ
- Միջնակարգ և բարձր կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ` պարտադիր,
- Աշխատասիրություն, բարեխղճություն,
- Անվտանգության կանոնների պահպանում։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի օրեր և ժամեր` երկուշաբթիից շաբաթ՝ 9:00֊ից 18:00,
- Աշխատանքային պայմանագիր,
- Ընկերական և ջերմ կոլեկտիվ,
- Արձակուրդ` սահմանված ժամանակին։
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։