
Պահեստի աշխատակից
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում պահեստի աշխատակիցների՝ պահեստում ապրանքների բեռնման և բեռնաթափման գործընթացի կազմակերպման համար:
Պարտականություններ
- Սառնարաններում ապրանքների դասակարգված համակարգում,
- Ապրանքների դասակարգում պահեստում,
- Ապրանքների բարձում մեքենաներ՝ ըստ համապատասխան ժամերի և տարածքների,
- Արտադրամասից պատրաստի արտադրանքի ստացում, գույքագրում, դասակարգում,
- Հետ վերադարձրած ապրանքների ստացում, գույքագրում, դասակարգում։
Պահանջներ
- Մաթեմատիկական տարրական հաշվարկներ իրականացնելու կարողություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Պատասխանատվություն,
- Թիմային աշխատանքին հակվածություն:
Հավելյալ նշումներ
Հասցե՝ գ. Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: