Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի 1C Օպերատոր

C and F Co LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Փնտրում ենք պարտաճանաչ, ազնիվ, պատրաստակամ պահեստի 1C օպերատորի:

Պարտականություններ

  • Վերադարձ արված ապրանքների մուտքագրում 1C ծրագիր, ​
  • Ժամկետնանց ապրանքների մուտքագրում 1C ծրագիր, ​
  • Պահեստի մնացորդի վերահսկում, ​
  • Պահեստի ելքի և մուտքի փաստաթղթավորման նկատմամբ վերահսկողություն, ​
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասխան բաժիններ,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,​
  • Սեռը՝ իգական
  • Տարիքը` մինչև 30 տարեկան
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն, ​
  • Համակարգչային գիտելիքներ /MS office/, ​
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն, ​
  • Լարված իրավիճակում աշխատելու կարողություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00։

Աշխատանքի վայրը՝ Չարբախ, Շարուրի փողոց:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում