Պահեստային տնտեսության ղեկավար
PROFAL LLC
Նկարագրություն
«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է փորձառու մասնագետի՝ պահեստային տնտեսության ղեկավարի պաշտոնում, ով կզբաղվի ընկերության բոլոր պահեստների աշխատանքների կազմակերպմամբ, համակարգմամբ և վերահսկմամբ՝ ապահովելով պահեստային գործընթացների արդյունավետությունն ու անխափան աշխատանքը։
Պարտականություններ
- Ընկերության բոլոր պահեստների աշխատանքների կազմակերպում և վերահսկում։
- Ապրանքանյութական արժեքների ընդունման, հաշվառման, պահպանման և բացթողման գործընթացների վերահսկում։
- Պահեստային մնացորդների ճշգրտության և գույքագրումների կազմակերպման ապահովում։
- Պահեստային պաշարների արդյունավետ կառավարում։
- Պահեստների ղեկավարների և աշխատակիցների աշխատանքի համակարգում։
- Պահեստային գործընթացների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում։
- Պահեստավորման միասնական, արդյունավետ և ստանդարտացված համակարգի մշակում և ներդրում՝ ապահովելով պահեստային գործառնությունների ճիշտ կազմակերպումն ու հաջորդականությունը։
- Պահեստային գործընթացների ավտոմատացման և թվայնացման հնարավորությունների բացահայտում և համապատասխան լուծումների ներդրման նախաձեռնում։
- 1C համակարգում պահեստային գործառնությունների և հաշվառման գործընթացների օպտիմալացման նպատակով տեխնիկական առաջադրանքների (Technical Specifications / ToR) մշակում և ներկայացում ՏՏ թիմին։
- ՏՏ թիմի հետ համագործակցություն՝ մշակված տեխնիկական առաջադրանքների իրականացման, 1C համակարգի կատարելագործման և ներդրված լուծումների արդյունավետության գնահատման ուղղությամբ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական, ֆինանսական կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
- Պահեստային հաշվառման և գույքագրման գործընթացների իմացություն։
- MS Office (հատկապես Excel և Word) ծրագրերի, ինչպես նաև 1C ծրագրի լավ իմացություն։
- Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը, ինչպես նաև մի քանի պահեստների կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն։
Անհրաժեշտ հմտություններ
- Թիմի ղեկավարման և աշխատանքների համակարգման կարողություն։
- Վերլուծական և ռազմավարական մտածողություն։
- Աշխատանքների պլանավորման և առաջնահերթությունների սահմանման հմտություն։
- Օպերատիվ որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
- Արդյունավետ հաղորդակցման և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու հմտություններ։
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։