Պահեստային տեխնիկայի մեքենավար
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում պահեստային տեխնիկաներ (ձեռքի մեխանիկական բեռնիչ, Էլեկտրական պալետային բեռնիչ, Էլեկտրական ամբարձիչ, Reach Truck` բարձրահասանելի բեռնիչ, Էլեկտրական մկրատաձև վերելակ) վարելու փորձ ունեցող մասնագետների ապահովելու պահեստային աշխատանքների անվտանգ և անխափան իրականացումը։
Պարտականություններ
- Ապահովել տեխնիկայի անվտանգ և արդյունավետ շահագործումը՝ իրականացնելով ապրանքների բեռնում, բեռնաթափում, տեղափոխում, դարսավորում և պահեստավորում՝ ընկերության սահմանված ընթացակարգերին համապատասխան։
- Տեղադրել և հանել պալետները դարակաշարերից։
- Կատարել WMS համակարգի առաջադրանքները։
- Կատարել տեխնիկայի ամենօրյա նախնական զննում, պահպանել մաքրությունն ու սարքին վիճակը։
- Պահպանել աշխատանքի և անվտանգության կանոնները։
- Անսարքությունների կամ վտանգավոր իրավիճակների մասին անմիջապես տեղեկացնել ղեկավարին։
Պահանջներ
- Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն,
- Պահեստային տեխնիկաների շահագործման աշխատանքային փորձ,
- Անվտանգ աշխատանքի կանոնների պահպանման իմացություն,
- Պատասխանատվություն տեխնիկայի անվտանգ շահագործման, ապրանքների և գույքի պահպանման, անվտանգության կանոնների պահպանման և տրված աշխատանքների ժամանակին և որակյալ կատարման համար,
- Կարգապահություն և թիմային աշխատանքի հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, 8։30-18։00
Աշխատանքի վայրը՝ գ․ Թաիրով (Փարաքար համայնք)
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։