Պահեստապետի օգնական (Կոտայքի մարզ)
Ա․Ա․Բ․ Պրոեկտ ՍՊԸ
Նկարագրություն
AAB Construction ընկերության դինամիկ աճող թիմին միանալու համար փնտրում ենք պահեստապետի օգնականների՝ Արամուս գյուղում աշխատելու նպատակով։
Պարտականություններ
- Աջակցել պահեստապետին ապրանքների և նյութերի ընդունման, տեղավորման և բացթողնման աշխատանքներում,
- Կատարել ծրագրային մուտքեր և ելքեր,
- Կատարել ապրանքների և նյութերի դասավորում և տեղաբաշխում,
- Մասնակցել պահեստում գույքագրման և մնացորդների ստուգման աշխատանքներին,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Պահեստում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային հիմնական գիտելիքներ (MS Excel, Word),
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: