
Պահեստապետի օգնական (ապրանք հավաքագրող)
360° ՇԻՆԲԱԶԱ
Նկարագրություն
Էկոմիքս ՍՊԸ-ին անհրաժեշտ է պահեստապետի օգնական /ապրանք հավաքագրող/։
Պարտականություններ
- Ապրանքների հավաքագրում՝ ըստ տրված ցուցակի,
- Հետևել պահեստում ապրանքների ճիշտ տեղակայմանը, ըստ խմբերի դասավորվածությանը,
- Հետևել պահեստում գնապիտակների և ապրանքների մասին այլ ինֆորմացիայի առկայությանը,
- Ընդունել մատակարարների կողմից առաքված ապրանքները և կազմակերպել դրանց պատշաճ տեղակայումը պահեստում,
- Աջակցել տարբեր բաժինների ղեկավարներին՝ պահեստից ապրանքների դուրսգրման, բարձման և առաքման կազմակերպման հարցերում։
Պահանջներ
- Համարժեք պարտականություններով առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Շինանյութերի և շինարարական ապրանքների լավ իմացություն,
- Առնվազն միջին մասնագիտական կրթություն,
- Պահեստային տնտեսության կազմակերպման հիմնական սկզբունքների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն,
- Պարտաճանաչություն և բարձր աշխատանքային կարգապահություն։
Հավելյալ նշումներ
Կարող եք դիմել՝ ուղարկելով ռեզյումե։
Մենք գործում ենք 2010թվականից: Մեր ընկերությունն առաջարկում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր շինարարության ընթացքի համար:
Մենք մշտապես ավելացնում ենք մեր ապրանքատեսականին՝ հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջները և ժամանակակից շուկայի տենդենցները: