Պահեստապետի օգնական
PROFAL LLC
Նկարագրություն
«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է պատասխանատու և աշխատասեր պահեստապետի օգնականի, ով կաջակցի պահեստապետին պահեստի ամենօրյա աշխատանքներում՝ ապրանքների ընդունման, դասավորման, պահպանման և հաշվառման գործընթացներում։
Պարտականություններ
- Աջակցել պահեստապետին պահեստի ամենօրյա աշխատանքների կազմակերպման գործում։
- Իրականացնել ապրանքների ընդունում, ստուգում և տեղաբաշխում։
- Մասնակցել ապրանքների դուրսգրման, բաշխման և գույքագրման գործընթացներին։
- Վերահսկել ապրանքների դասավորությունն ու պահպանման պայմանները։
- Կատարել պահեստային տվյալների մուտքագրում և հաշվառում։
- Պահպանել անվտանգության կանոններն ու ներքին ընթացակարգերը։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
- Պահեստային ոլորտում աշխատանքային փորձ։
- Excel և 1C ծրագրերի իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Կազմակերպվածություն և թիմում աշխատելու կարողություն։
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։