Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետի օգնական

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
12.11.2026

Նկարագրություն

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն սիրով աշխատանքի է հրավիրում պահեստապետի օգնականի՝ միանալու մեր թիմին։

Պարտականություններ

  • Ապրանքների ընդունում, պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում,
  • Ապրանքների դասավորվածության կազմակերպում և պահպանում,
  • Պահեստից ապրանքների մուտքագրման և ելքագրման գործընթացների կազմակերպում,
  • Պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում,
  • Ապրանքանյութական արժեքների գույքագրում ըստ անհրաժեշտության,
  • Բեռնման և բեռնաթափման աշխատանքների կազմակերպում՝ պահպանելով անվտանգության կանոնները,
  • Պատվերների հիման վրա անհրաժեշտ ապրանքների փաթեթավորում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ ցանկալի է բժշկության ոլորտում
  • Պահեստապետի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն
  • Հայերենի և ռուսերենի լավ/բավարար իմացություն
  • Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Համակարգչային հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • ՀԾ իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն
Ընկերության մասին
address
Հասցե
0014, ք. Երևան, Ազատության պող. 26/8 շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
37411878717

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում