Պահեստապետի օգնական
Զիգզագ
Նկարագրություն
«Զիգզագ» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը սպասարկման կենտրոնում պահեստապետի օգնականի հաստիքում։
Եթե պատասխանատու եք, կազմակերպված և սիրում եք աշխատել թիմում, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։
Հիմնական պարտականություններ
- Աջակցել պահեստապետին պահեստի առօրյա աշխատանքների կազմակերպման գործում։
- Իրականացնել ապրանքների ընդունման, դասավորման և պահպանման աշխատանքները։
- Մասնակցել ապրանքների բեռնման և բեռնաթափման գործընթացներին։
- Ստուգել ապրանքների քանակական և արտաքին համապատասխանությունը։
- Մասնակցել գույքագրման և հաշվառման գործընթացներին։
- Պահպանել պահեստի կարգուկանոնն ու մաքրությունը։
- Ապահովել ապրանքների ճիշտ տեղաբաշխումն ու տեղափոխումը։
Պահանջվող հմտություններ և որակներ
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն։
- Համակարգչային հիմնական գիտելիքներ։
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Թիմային աշխատանքի հմտություններ։
- Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն։
- Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-շաբաթ, 10։00-19։00
- Հասցե՝ Դալմա Գարդեն Մոլ
Եթե հետաքրքրված եք առաջարկով, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նշելով հաստիքի անվանումը «Պահեստապետի օգնական»։
Միացե՛ք «Զիգզագ» ընկերության թիմին և զարգացեք մեզ հետ։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM