Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետի օգնական

Premium Machinery Armenia

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
04.10.2026

Նկարագրություն

«Premium Machinery AM»-ը փնտրում է մոտիվացված աշխատակից, ով պատասխանատու կլինի ընկերության մասնաճյուղի պահեստում ավտոպահեստամասերի և այլ ապրանքների ընդունման, պահպանման, տրամադրման և շարժի վերահսկման համար։

Պարտականություններ

  • Ավտոպահեստամասերի և այլ ապրանքների ընդունում, դասավորում և պահպանում։
  • Ապրանքների մուտքագրման, ելքագրման և տեղափոխության իրականացում։
  • Պահեստային մնացորդների վերահսկում և փաստացի մնացորդների համադրում համակարգի տվյալների հետ։
  • Ապրանքների տրամադրում սպասարկման և վաճառքի բաժիններին։
  • Մասնակցություն գույքագրման գործընթացներին։
  • Մասնաճյուղերի միջև ապրանքների տեղափոխման կազմակերպում։
  • Պահեստի կարգուկանոնի և անվտանգության կանոնների պահպանում։
  • Հայտնաբերված պակասորդների, վնասվածքների կամ անհամապատասխանությունների մասին ժամանակին զեկուցում։

Պահանջներ

  • Ռուսերենի պարտադիր իմացություն
  • Պահեստում կամ ավտոմոբիլային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Համակարգչային և ERP համակարգերի հիմնական իմացություն։
  • Պատասխանատվություն, ուշադիրություն և կազմակերպվածություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ

Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, 0072, 101/1 Artashat Highway
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
060697777

«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:

Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։

PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում