Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետի օգնական

Հայսելլ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ`
16.07.2025

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում պահեստապետի օգնականի մեր թիմին միանալու։

Պարտականություններ

  • Տեղադրել համատասխան ծրագիր նոր ստացված տեխնիկաների վրա, կատարել համապատասխան կարգավորումներ,
  • Ապահովել ապրանքների տեսակավորումը և ապրանքների դասավորումը պահեստներում,
  • Ընդունել նոր ստացված ապրանքները,
  • Հաշվել մատակարարների կողմից տրամադրված ապրանքները յուրաքանչյուր նոր խմբաքանակ ստանալուց առաջ,
  • Կազմակերպել ապրանքների հավաքագրման գործընթացն ըստ պատվերների,
  • Իրականացնել ապրանքների պիտակավորում,
  • Ապահովել պահեստում առկա հատուկ ապրանքատեսակների ծրագրով ապահովված լինելու մինիմալ քանակ,
  • Կատարել ամապատասխան հաշվարկներ։

Պահանջներ

  • Տեխնիկական մինիմալ գիտելիքներ,
  • Համակարգչային մինիմալ գիտելիքներ (MS Office),
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Աշխատանքային փորձը պահեստում կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավայր՝ Կենտրոն (Չարենցի փողոց),

Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենց 113/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
011535500

Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում