Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետ-վարորդ

Լանդշաֆտ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 270,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
29.06.2026

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է պահեստապետի, ում պարտականությունների մեջ կլինի նաև փոքր բեռնատար մեքենա վարելը։

Պարտականություններ

  • Պահեստ մուտքագրվող և ելքագրվող ապրանքների հաշվառման գործընթացի կազմակերպում,
  • Պատվերների հավքագրում, փաթեթավորում և առաքում,
  • Պահեստում ապրանքների անվնաս բարձման և բեռնման կազմակերպում,
  • Պահեստում ապրանքների պատշաճ դասավորության և մաքրության ապահովում։

Պահանջներ

  • Միջնակարգ կրթություն,
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
  • Համակարգչային գիտելիքներ, MS Office, ՀԾ (կարող ենք նաև սովորեցնել),
  • Արագաշարժություն,
  • Հաշվարկներ կատարելու ունակություն,
  • Վարորդական իրավունք BC։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը 6-օրյա, աշխատանքային ժամերը 9։30-18։30

Ընկերության մասին
address
Հասցե
Եղիշե Չարենցի փողոց 9
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
010555048

Լանդշաֆտ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: Ընկերությունը 19 տարի շարունակ մատուցում է այգեշինական համալիր ծառայություններ՝ կանաչապատում, ոռոգում, լանդշաֆտային դիզայն և հովացման համակարգերի տեղադրում:

Չարենցի 9 հասցեում գտնվող վաճառասրահում ներկայացված է այգեգործական գործիքների մեծ տեսականի համաշխարհային ապրանքանիշերից՝ գերմանական Gardena և Wolf Garten, ֆիննական Fiskars, լեհական Bradas և բրիտանական Hozelock: Ոռոգման համար անհրաժեշտ դետալներ ամերիկյան առաջատար Rain Bird և հունական Palaplast ապրանքանիշերից: Բարձր ճնշմամբ լվացող սարքեր ամերիկյան Black and Decker-ից, գազով և ածուխով BBQ-ներ ամերիկյան Char Broil-ից, ծաղկամաններ Prosperplast-ից, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ, այգու ճոճեր, սերմեր։

Լանդշաֆտը այգեգործների սիրելի հանգրվանն է տարվա բոլոր եղանակներին, և կախարդական հեքիաթը տոնական օրերին։ Ամանորին սրահը ձևափոխվում է Christmas Shop-ի և ներկայացվում են լեհական Clarex, բելգիական Van Der Gucht և հոլանդական Royal Christmas ապրանքանիշերի տոնածառերի, հոլանդական Kaemingk և նիդեռլանդական Vetur ապրանքանիշերի խաղալիքների, ամանորյա զարդարաքների չկրկնվող և հեքիաթային տեսականի։

Լանդշաֆտ՝ այգեշինության առաջատարը։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում