Պահեստապետ
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և կազմակերպված պահեստապետի, ով կհամակարգի Չարբախում գտնվող կիսապատրաստվածքի գործարանի մսային և ոչ մսային հումքի պահեստի աշխատանքները:
Պարտականություններ
- Հումքի և ոչ հումքային ապրանքների ընդունման, տեղաբաշխման, պահպանման և հանձնման գործընթացների կազմակերպում՝ ըստ համապատասխան փաստաթղթերի:
- Պահեստում պահվող հումքի և ոչ հումքային ապրանքների ժամկետների, քանակների և վիճակի վերահսկում:
- Ապրանքների ճիշտ տեղաբաշխման կազմակերպում՝ ըստ պալետատեղերի օպտիմալ օգտագործման:
- Պահեստի տեխնիկայի վիճակի և սպասարկման վերահսկում:
- Պահեստի աշխատակիցների աշխատանքի կազմակերպում և վերահսկում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն:
- Համապատասխան աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի:
- MS Excel-ի իմացություն:
- ՀԾ-ի իմացություն:
- Մաթեմատիկական գիտելիքներ:
- Պլանավորման և կազմակերպման հմտություն:
- Ժամանակի կառավարման և առաջնահերթությունները տարանջատելու կարողություն:
- Հաղորդակցման հմտություն:
- Զարգացման ձգտում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայր՝ ՀՀ, ք․ Երևան, Չարբախ, Շիրակի 97/7:
- Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
- Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
- Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
- Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
- Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է: - Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
- ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 37 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
- Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1700 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս: