Պահեստապետ
Talentus HR
Նկարագրություն
EM SHERIF YEREVAN-ը հրավիրում է աշխատանքի ՊԱՀԵՍՏԱՊԵՏԻ։
Պարտականություններ
- Ապրանքների ընդունում և քանակական ստուգում։
- Պահեստում ապրանքների ճիշտ դասավորում և պահպանում։
- Մուտքագրվող և ելքագրվող ապրանքների հաշվառում։
- Պահեստային մնացորդների վերահսկում։
- Գույքագրման իրականացում։
- Պահեստային փաստաթղթերի վարում։
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Կազմակերպվածություն և ճշտապահություն։
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Գրաֆիկ՝ շաբաթական 6-օրյա։
- Հերթափոխ՝ 8 ժամ։
Դիմելու համար՝ 098 722 252
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: