Պահեստապետ
Ստեկո ՍՊԸ
Նկարագրություն
«Ստեկո» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Պատրաստի արտադրանքի պահեստի պահեստապետի (ապակիների արտադրության ոլորտ)։
Պարտականություններ
- Պատրաստի արտադրանքի ընդունում արտադրամասից, դրանց հստակ հաշվառում, մուտքագրում և ըստ տեսակների ու չափերի պատշաճ դասավորվածության ապահովում հենահարթակների (բուրգերի) վրա:
- Ապակիների բեռնման և բեռնաթափման ամբողջական ընթացքի վերահսկում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ մասնակցություն արտադրանքը անվտանգ բարձելու աշխատանքներին։
- Առաքվող ապակիների արտաքին տեսքի զննում (կոտրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար), փաթեթավորման որակի ստուգում և պահեստում անվտանգության կանոնների խիստ պահպանում:
- Պահեստում առկա ապրանքանյութական արժեքների պարբերական գույքագրումների իրականացում և մնացորդների հստակ վերահսկողություն:
- Պահեստային տարածքում պատշաճ կարգուկանոնի և ապրանքի օպտիմալ տեղաբաշխման ապահովում:
Պահանջներ
- Պահեստի կառավարման կամ պահեստում աշխատանքի նվազագույնը 1 տարվա փորձ (ապակու կամ շինանյութերի ոլորտում փորձը կդիտվի որպես մեծ առավելություն):
- Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ, բարձր պատասխանատվության զգացում,
- Պահեստային ամբարձիչի (կառ) վարման իմացություն/հմտություններ:
- Մաթեմատիկական գիտելիքներ և հաշվարկներ անելու ունակություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի - շաբաթ
- Հասցե՝ ք․ Երևան, Արին Բերդի փ 6/29
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: