Պահեստապետ
Արան ՍՊԸ
Աշխատավայր`
Մասիս
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Նկարագրություն
«Քրաուն Քեմիքալ» ընկերությունը փնտրում է պահեստապետ՝ պահեստային շարժերը կազմակերպելու և իրականացնելու համար:
Պարտականություններ
- Կազմակերպել պահեստի աշխատանքները,
- Վարել պահեստի մուտքի/ելքի գրանցամատյաններ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
- Կառավարել ապրանքների ընդունման, պահեստավորման և բացթողնման աշխատանքները
- Մշտապես հետևել պահեստի մաքրությանը, բարեկարգմանը, ապրանքների պահպանման պայմաններին,
- Համագործակցել վաճառքի, մատակարարման և լոգիստիկայի թիմերի հետ
- Իրականացնել պարբերական գույքագրումներ և համագործակցել արտադրության մյուս բաժինների հետ
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու կարողություն,
- Շփման և բանակցություններ վարելու հմտություններ,
- Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ
Հավելյալ նշումներ
Հասցե՝ ք․ Մասիս, գ․ Զորակ