Պահեստապետ
Զիգզագ
Նկարագրություն
«Զիգզագ» ընկերությունը, որը հանդիսանում է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար ցանցերից մեկը Հայաստանում, աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու և կազմակերպված Կենտրոնական պահեստի պահեստապետի։
Պարտականություններ
-
Կազմակերպել և վերահսկել կենտրոնական պահեստում ապրանքանյութական արժեքների (ապրանքների) անխափան ընդունումը, տեղաբաշխումը, պահպանումը և առաքումը
-
Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը՝ ապահովելով պահպանման համապատասխան պայմաններն ու անվտանգության կանոնները
-
Կառավարել և համակարգել պահեստի աշխատակիցների (բանվորներ, բեռնաթափողներ, օպերատորներ) ամենօրյա աշխատանքը
-
Իրականացնել փաստաթղթաշրջանառության ճշգրիտ և ժամանակին վարում հաշվապահական ծրագրերում (1C)
-
Վերահսկել ապրանքների տեղաշարժը դեպի վաճառասրահներ և առաքումները հաճախորդներին
-
Պարբերաբար իրականացնել ապրանքային մնացորդների գույքագրումներ, վերլուծել և ներկայացնել շեղումների վերաբերյալ հաշվետվություններ
-
Ապահովել աշխատանքի անվտանգության և հակահրդեհային նորմերի պահպանումը պահեստի տարածքում
Պահանջներ
-
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
-
Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ որպես պահեստապետ (տեխնիկայի կամ խոշորածավալ ապրանքների պահեստում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)
-
1C ծրագրի պարտադիր իմացություն և վստահ տիրապետում
-
MS Office փաթեթի (հատկապես MS Excel) լավ իմացություն
-
Թիմ ղեկավարելու և աշխատանքները ճիշտ բաշխելու/պլանավորելու հմտություն
-
Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
-
Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումեն (CV) նշված էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (Subject) դաշտում պարտադիր նշելով «Կենտրոնական պահեստի պահեստապետ»։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլն անցած թեկնածուները։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM