Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետ

Դուետ Քոմփանի

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
24.10.2026

Նկարագրություն

Պահեստապետը պատասխանատու է պահեստի անխափան աշխատանքի կազմակերպման, հումքի, նյութերի և պատրաստի արտադրանքի ընդունման, պահպանման և ճշգրիտ հաշվառման, ինչպես նաև ներքին ստորաբաժանումներին դրանց ժամանակին և պատշաճ տրամադրման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել պահեստի անխափան և կանոնակարգված աշխատանքը։
  • Ընդունել, ստուգել քանակական և որակական համապատասխանությունը և հաշվառել մուտք գործող ապրանքները, հումքը և նյութերը։
  • Ապահովել ապրանքների և հումքի ճիշտ տեղաբաշխումն ու պահպանումը՝ սահմանված պայմաններին համապատասխան։
  • Իրականացնել ապրանքների և հումքի ժամանակին և պատշաճ տրամադրումը արտադրությանը և համապատասխան ստորաբաժանումներին։
  • Վարել պահեստային հաշվառում՝ ապահովելով մուտքերի, ելքերի, ներքին տեղաշարժերի և մնացորդների ճշգրիտ հաշվառումը։
  • Կատարել պարբերական և արտահերթ գույքագրումներ և ապահովել փաստացի ու հաշվառման տվյալների համապատասխանությունը։
  • Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապրանքների վնասումը, փչացումը, կորուստը և պակասորդը կանխելու համար։
  • Վերահսկել պահեստում սանիտարահիգիենիկ նորմերի, կարգուկանոնի, աշխատանքի և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը։
  • Ապահովել պահեստային փաստաթղթաշրջանառության պատշաճ և ժամանակին վարումը։
  • Համագործակցել արտադրության, մատակարարման և հաշվապահության ստորաբաժանումների հետ։
  • Կազմել և ղեկավարությանը ներկայացնել պարբերական հաշվետվություններ ապրանքների շարժի և մնացորդների վերաբերյալ։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պահեստի կառավարման կամ պահեստային տնտեսության ոլորտում։
  • «Հայկական Ծրագրեր» (ՀԾ) ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն, MS Excel-ի լավ իմացությունը՝ պարտադիր։
  • Կազմակերպչական ունակություններ, ուշադրություն մանրուքների նկատմամբ և թվերի հետ ճշգրիտ աշխատելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն և ազնվություն։
  • Գործին նվիրվածություն, ճկունություն և թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։

Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 48 շինություն

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Հաղթանակ թաղամաս,1 փողոց 48 շինություն
Phone
Հեռ.
+374 98 604406

<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում