Պահեստապետ
ՎԱԿ ՄԵՏԱԼ ՍՊԸ
Նկարագրություն
ՎԱԿ Մետալը փնտրում է պահեստապետ՝ պարտաճանաչ և պատասխանատու։
- Ստուգել մատակարարված ապրանքներն ու դրանք մուտքագրել առևտրային ծրագիր։
- Փակցնել ապրանքների գնապիտակները։
- Դասավորել ապրանքները պահեստում՝ համաձայն ընդունված նորմերի։
- Հավաքագրել ապրանքներն՝ ըստ տրված պատվերների։
Պահանջներ
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն։
Վակ Մետալը մետաղական արտադրանքի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2005 թվականին եւ կարճ ժամանակում դարձել առաջատարներից մեկը հայաստանյան շուկայում:
Վակ Մետալը զբաղվում է միմիայն բարձրորակ մետաղական արտադրանքի ներմուծմամբ: Ռուսական, ուկրաինական, իրանական մետաղների ամենաորակյալ ու բազմազան տեսականին թույլ կտա սպառողին ընտրելու նախընտրած տեսակի ու չափերի մետաղական ապրանքներ ու կառուցվածքներ:
Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «ոչ ազնիվ մետաղ՝ ազնիվ աշխատանք», ձեռք ենք բերել մեծաթիվ հավատարիմ հաճախորդներ, ինչն էլ մեր թիվ մեկ նվաճումն է: