Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետ

Ստեկո ՍՊԸ

Աշխատավայր` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
09.08.2026

Նկարագրություն

«Steko» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի փորձառու և պատասխանատու Պահեստապետի՝ ապակիների և հումքի պահեստի աշխատանքները համակարգելու և կառավարելու համար։

Պարտականություններ

  • Ապակիների ընդունում և տեսակավորում․ Բեռների դատարկման կազմակերպում, ստացված ապակիների ֆիզիկական հաշվարկ, փաստաթղթերի հետ համադրում և պատշաճ տեղավորում պահեստային տարածքներում։
  • Ներքին արտադրության սպասարկում: Ըստ ստացված պահանջագրերի՝ ապակիների համապատասխան տեսականու ժամանակին հավաքագրում և տրամադրում արտադրամասին, ինչպես նաև ստորագրված փաստաթղթերի հանձնում հաշվապահություն:
  • Շաբաթական գույքագրում: Կատարել պահեստի ապրանքների հաշվարկ, տվյալների ներկայացում հաշվապահություն :
  • Անձնակազմի և պրոցեսների կառավարում: Պահեստի աշխատակիցների աշխատանքի պլանավորում, մեքենաների ներս ու դուրս բերման, ոչ պիտանի ապրանքների դուրսգրման և ընդհանուր կարգուկանոնի վերահսկում:
  • Ստանդարտների պահպանում: Ընկերության կողմից հաստատված կարգերի, ընթացակարգերի և ձևանմուշների խստիվ կիրառում:

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ պահեստի կառավարման ոլորտում (ապակիների կամ պատուհանների արտադրության ոլորտի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն)։
  • Պահեստային ամբարձիչի (կառ) վարման իմացություն/հմտություններ:
  • Լավ մաթեմատիկական գիտելիքներ և հաշվարկներ անելու ունակություն:
  • Կազմակերպչական հմտություններ, բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն ապակու հետ աշխատանքի անվտանգության կանոններին։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի - շաբաթ

Հասցե՝ Մայրաքաղաքային փ 174 (Արգավանդ)

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, ք․ Երևան, Արին Բերդի փ 6/29
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
033505027

«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:

«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում