Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետ

PROFAL LLC

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
24.07.2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու պահեստապետ, ով պատասխանատու կլինի կենտրոնական պահեստի ուղղություններից մեկի աշխատանքների կազմակերպման, արդյունավետ կառավարման և անխափան գործունեության ապահովման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել պահեստի իրեն վերապահված ուղղության ամբողջ աշխատանքը/,
  • Իրականացնել ապրանքների ընդունում, տեղաբաշխում և պահպանում,
  • Վերահսկել ապրանքների դուրսգրումն ու բաշխումը,
  • Ապահովել պահեստային հաշվառման ճշգրիտ և ժամանակին վարումը,
  • Պատրաստել հաշվետվություններ և վերահսկել ապրանքային մնացորդները,
  • Կառավարել պահեստի աշխատակիցների աշխատանքը,
  • Ապահովել անվտանգության կանոնների և ներքին ընթացակարգերի պահպանումը,
  • Մասնակցել պահեստային գործընթացների օպտիմալացմանն ու բարելավմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական կամ հարակից ոլորտում),
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պահեստապետի,
  • Թիմի կառավարման փորձ,
  • Excel և 1C ծրագրերի լավ իմացություն,
  • Պահեստային և լոգիստիկ գործընթացների լավ իմացություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Կազմակերպչական և առաջնորդության զարգացած հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում