Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Աշտարակ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
26.06.2026

Նկարագրություն

«Արմենիա Վայն» ընկերությունը փնտրում է պահեստապետ՝ գինեգործարանի տարածքում (գ․ Սասունիկ) գտնվող պահեստի արդյունավետ կառավարման համար։ Պահեստապետը պատասխանատու կլինի պահեստի պատշաճ կազմակերպման, նյութական արժեքների դասավորվածության, ինչպես նաև դրանց քանակական հաշվառման և ժամանակին ու ճշգրիտ տեղաշարժերի ապահովման համար։

Պարտականություններ

  • Հետևել պահեստի բոլոր տեսակի պաշարների մնացորդներին, ճիշտ բաշխվածությանը և դասավորվածությանը,
  • Կատարել պահեստում կատարվող գույքագրման աշխատանքներ,
  • Ամբողջությամբ իրականացնել բոլոր պաշարների քանակների, գործարքների ճիշտ և հստակ կառավարումը /մուտք-ելք/ պահեստում և ծրագրում,
  • Ապահովել մեքենաների ճիշտ բարձման և բեռնաթափման գործընթացները,
  • Ապահովել բոլոր պաշարների անվտանգությունը, դրանց համապատասխան պահպանման պայմանները,
  • Մասնակցել ընթացակարգերի ստեղծման և փոփոխման գործընթացին
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ և առաջադրանքներ։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Պլանավորման ունակություն,
  • Համակարգված աշխատելու կարողություն,
  • Թիմում աշխատելու կարողություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Սասունիկ, Արագածոտնի մարզ, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում