
Պահեստապետ
ԷԼԷՅ Սոլար
Նկարագրություն
Պահեստապետի հիմնական պարտականությունն է վերահսկել ապրանքների ստացումը, առաքումը և մուտքագրումը Ընկերության պահեստ: Նա նաև պատասխանատու է մուտքերի ու ելքերի մասին ինֆորմացիայի հավաքագրման, պահպանման, պահեստի աշխատակիցների ղեկավարման, նրանց համար անվտանգ աշխատանքային միջավայրի ստեղծման, պահեստի վարման գործառույթներին վերաբերող սանիտարական, անվտանգության և վարչական նորմերի պահպանման համար: Տվյալ գործի մեջ մեծ կարևորություն ունեն բազմաբնույթ առաջադրանքներ արագ տեմպերով, դինամիկ միջավայրում կատարելու հմտությունները, ինչպես նաև մանրուքների հանդեպ ուշադրությունն ու վառ արտահայտված կազմակերպչական կարողությունները:
Պարտականություններ
- Վերահսկել ապրանքների ստացման, պահուստավորման, բաշխման և պահեստից դուրս գրման գործառույթները,
- Մշակել պահեստի աշխատանքները համակարգող ներքին ընթացակարգ և հետևել դրա ամենօրյա իրականացմանը,
- Խստագույնս հետևել անվտանգության պահանջներին և կատարել համապատասխան քայլեր դրանց իրականացման և վերահսկողության նպատակով՝ մշտապես ապահովելով անձնակազմի բարեկեցիկ աշխատելու իրավունքը, սանիտարահիգենիկ պայմանները և անվտանգության նորմերը,
- Մշտապես համոզվել, որ պահեստային սարքավորումներն ու փոխադրամիջոցները օգտագործվում են արդյունավետ և ըստ նշանակության, ինչպես նաև գտնվում են բարվոք և օգտագործման համար անվտանգ վիճակում,
- Դրական ազդել իր ղեկավարման տակ աշխատող աշխատակիցների մոտիվացիայի և կարգապահության վրա, նրանց ուսուցանել և զարգացնել ըստ Ընկերության կատարողականի կառավարման ներքին ընթացակարգի, ինչպես նաև տանել բացատրական աշխատանքներ իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,
- Կոկիկ կերպով պահպանել պահեստին հատուկ փաստաթղթերը, կատարել պահեստի գործունեության ճշգրիտ հաշվառում և տվյալների շարունակական թարմացում,
- Հետաքննել պահեստի առկա ապրանքների քանակի և համակարգչային տվյալների միջև եղած անհամապատասխանությունները և գտնել տարբերության պատճառները,
- Իրականացնել ապրանքների առաքման աշխատանքները և ըստ անհրաժեշտության պատշաճ կերպով կազմակերպել ապրանքների հետվերադարձ։
Պահանջներ
- 2+ տարվա պահեստապետի փորձ,
- Պահեստի կառավարման ընթացակարգերի գերազանց իմացություն, ինչպես նաև հմուտ մուտքերի ու ելքերի մատենագրման գիտելիքներ,
- Գույքագրման և գույքագրման վերահսկման հմտությունների իմացություն,
- Ընդհանուր համակարգչային հմտություններ,
- Հաղորդակցման ակնառու հմտություններ, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր,
- Առաջնորդության, ղեկավարման, կազմակերպչական և խնդիրներ լուծելու ընդգծված հմտություններ,
- Որոշակի ծանրություն բարձրացնելու կարողություն,
- Ավագ դպրոցի ավարտական վկայական կամ համարժեք,
- Պահեստային հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու հմտություն և իրավունք: