
Պահեստապետ
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում պահեստապետի պարտադիր աշխատանքային փորձով:
Պարտականություններ
- Ընդունել ապրանքները պահեստ` համաձայն հաշիվ-ապրանքագրերի,
- Կազմակերպել պահեստի շարժը և իրականացնել ծրագրային գրանցումներ,
- Ապահովել ապրանքների կոկիկ դասավորվածությունը,
- Ապրանքանյութական արժեքների պարբերական գույքագրում,
- Կոորդինացնել պահեստի աշխատակիցների աշխատանքը,
- Կազմակերպել բեռնման և բեռնաթափման աշխատանքները,
- Պատվերների հիման վրա կազմակերպել անհրաժեշտ ապրանքների փաթեթավորում և տեղափոխում տեղամասեր,
- Ակտիվ և պատրաստակամ համագործակցել հաշվապահության թիմի հետ,
- Կազմել և տնօրինությանը ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- ՀԾ պահեստ ծրագրի իմացություն, MS Excel իմացություն, այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Պահեստապետի աշխատանքային փորձ /շինարարության ոլորտում խիստ նախընտրելի/,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Ազնվություն և պատասխանատվության զգացում,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ` 09։00-18։00։
Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրական։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։