
Պահեստապետ
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
«Էֆֆեկտ գրուպ – Շեն» ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և կազմակերպված պահեստապետի, ով կմիանա մեր թիմին։
Պարտականություններ
- Պահեստի աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
- Պատրաստի արտադրանքի հաշվառում,
- Պահեստի շարժի և հաշվարկների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- Աշխատակիցների աշխատանքների համակարգում,
- Պահեստի մնացորդի գույքագրում,
- Այլ բաժինների հետ համագործակցում՝ աշխատանքի ճիշտ կազմակերպման համար:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Ընկերությունը գտնվում է Շիրակի 2/5 հասցեում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098-777-287 հեռախոսահամարով:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: