Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետ

Control Print

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
20.12.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Պահեստի բաժնի ղեկավարն իրականացնում է կազմակերպության ապրանքների պահեստավորումը, հասանելիության ապահովումը և մատակարարումը:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել պահեստի աշխատանքները:

  • Տրամադրել տվյալներ պահեստում առկա ապրանքների վերաբերյալ:

  • Հետևել պահեստում ապրանքների առկայությանը:

  • Կատարել կիսամյակային և տարեկան գույքագրման աշխատանքներ։

  • Կազմակերպել պահեստի աշխատակիցների աշխատանքները և ապահովել գույքի անվնաս պահպանումը:

  • Կազմակերպել և վերահսկել պահեստի ապրանքների դասավորվածությունը։

  • Հետևել պահեստի մաքրությանը։

  • Մշակել բաժնի ամբողջական աշխատանքների իրականացման և ներքին քայլերի քաղաքականությունը, կիրառել և վերահսկել։

  • Ներդնել պահեստի վերահսկման ծրագրեր և կիրառել։

  • Հետևել իրեն ամրակցված գույքի պատշաճ պահպանմանը:

  • Իրականացնել հաստիքից բխող այլ աշխատանքներ:

  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունները:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն/տեխնիկական կամ համանման/
  • ՀԾ-ի իմացությունը պարտադիր է
  • Ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է
  • Աշխատանքային 3 տարի և ավել փորձը պարտադիր է/ ցանկալի է փորձը արտադրությունում/

​​​​​​​Հմտություններ

  • Պատասխանատու և պարտաճանաչ
  • Ուշադիր մանրուքների նկատմամբ
  • Թիմը ղեկավարելու կարողությամբ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային շաբաթ՝ երկուշաբթի - ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09։00 - 18։00

Աշխատավարձի չափ՝ 450000դր

Ընկերության մասին
address
Հասցե
ք․Երևան, Բաշինջաղյան 198Ա
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
055981131

Ունենալով ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձառություն՝ Control Print տպարանը դարձել է տպագրական ոլորտի մրցունակ ներկայացուցիչներից մեկը։

Տարիների փորձը, սակայն, ցույց է տվել, որ լավագույնը լինելու համար ժամանակից սարքավորումներ ունենալը դեռ բավական չէ։ Control Print տպարանի հաջողության գրավականը ոլորտի լավագույն պրոֆեսիոնալներից բաղկացած մեծ թիմն է։ Փորձառու մասնագետների աչքից չի վրիպում և ոչ մի մանրուք, հաշվի է առնվում ամեն մի դետալ։ Այսպիսով, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերված անհատական մոտեցման շնորհիվ Control Print-ը դարձել է ոչ միայն տեղական, նաև արտաքին շուկայի իր հաճախորդների հուսալի գործընկերը։ Տպարանի հետ համագործակցում են ինչպես հայկական շուկայի խոշոր և միջին ներկայացուցիչները, այնպես էլ արտասահմանյան մի շարք ընկերություններ։

Պրոֆեսիոնալ թիմը մասնագիտացված է թվային և օֆսեթ, լայնաֆորմատ տպագրության, արտաքին գովազդի և կորպորատիվ նվեր տուփերի դիզայնի ու տպագրության մեջ։ Ավելին, այստեղ կարող եք պատվիրել տպագրություն կտորի վրա (հագուստ, գլխարկներ, կտորից թրենդային պայուսակներ), ինչպես նաև գնել տպագրության համար անհրաժեշտ որակյալ հումք։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում