
Պահեստամասերի և մարքեթինգային գույքի պահեստների պատասխանատու
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությանն անհրաժեշտ է Պահեստամասերի և մարքեթինգային գույքի պահեստների պատասխանատու, որը հաշվետու է ընկերության նյութական ակտիվների` պահեստների գույքի և հիմնական միջոցների հաշվառման, դրանց շարժի արդյունավետ կառավարման և պահեստի ընդհանուր ղեկավարման համար:
Հիմնական պարտականություններն են`
- Կրել պատասխանատվություն ապրանքների ստացման, տեղաշարժի և պահեստավորման համար,
- Համապատասխան փաստաթղթերի հիման վրա կազմակերպել հիմնական միջոցների, մարքեթինգային գույքի, պահեստամասերի մուտքագրումը կազմակերպության պահեստ և բացթողնումը (ելքագրումը),
- Կատարել պահեստներում առկա գույքի հաշվարկ, ապրանքի շարժի վերաբերյալ գրանցումներ, պատրաստել օրական հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարին,
- Կազմակերպել պահեստների աշխատանքը, ապահովել մարքեթինգային գույքի մաքրությունը, պատշաճ ձևով վարել թղթաբանությունը, որևէ անհամապատասխանության դեպքում անհապաղ զեկուցել վերադասին,
- Կառավարել օրական նյութական ակտիվների գույքագրումը և օրական զեկույցներ ներկայացնել, ռացիոնալ օգտագործել պահեստի տարածքը,
- Ստուգել ստացվող մարքեթինգային գույքի և պահեստամասերի քանակը, որակը, դրանց համապատասխանությունը պատվերում նշված տեխնիկական պահանջներին և հաշիվ-ապրանքագրերում նշված քանակներին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը սահմանված ձևաչափին,
- Կատարել մարքեթինգային գույքի և պահեստամասերի ապրանքների մուտքագրում և ելքագրում ՀԾ ծրագիր,
- Ապահովել ապրանքների նույնականացման կոդերի առկայությունն ու համապատասխանությունը ըստ տեսակների,
- Կառավարել պահեստի հնացած պահուստը, տեղեկացնել պատվիրող ստորաբաժանումներին և ճշտել պատճառները նրանց հետ,
- Մշակել պահեստային գործառնությունների արդյունավետության բարձրացման մեխանիզմներ և համապատասխան գործընթացներ ներդնել և այլն:
Անհրաժեշտ ունակություններ և որակավորում`
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ, ցանկալի է համապատասխան ոլորտում,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Համակարգված մտածողություն և կազմակերպչական հմտություն,
- Ազնվություն և պարտաճանաչություն,
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
- Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն,
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:
Jermuk International Pepsi-Cola Bottler represents PepsiCo International on the Armenian market operating the modernized factory with the production of carbonated soft drink brands: Pepsi, 7up, and Mirinda. Besides, the Company is representing PepsiCo's range of snack products with Lay’s, Doritos, Cheetos, and X-team brands, as well as such juice brands as J7.
In addition, the company has its own lemonade brand Frutteto, and energizer brand Max Power, as well as a new product -Iced coffee Maxx
Our mission is to provide our customers with high quality, value, fair price, and convenience, our employees with a safe and rewarding environment enabling career and financial growth, and our stakeholders with the continued growth and profitability of the Company.