Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԽՈՀԱՐԱՐ

ԲԼԵՔ ԱՆԳՈՒՍ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 350,000-450,000 ֏
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
24.10.2026

Նկարագրություն

Black Angus Signature ռեստորանը փնտրում է պատասխանատու, աշխատասեր և իր մասնագիտությունը սիրող խոհարարի՝ մեր խոհանոցի թիմին միանալու համար։

Փնտրում ենք աշխատակցի, ով կարևորում է սննդի որակը, մաքրությունը, աշխատանքային կարգապահությունը և թիմային աշխատանքը։

Պարտականություններ

  • Ուտեստների պատրաստում՝ հաստատված բաղադրատոմսերին և տեխնոլոգիական քարտերին համապատասխան
  • Պատրաստվող ուտեստների որակի, համի և մատուցման ստանդարտների պահպանում
  • Աշխատանքային տարածքի մաքրության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում
  • Մթերքների ճիշտ պահպանում, պիտակավորում և ժամկետների վերահսկում
  • Նախապատրաստական աշխատանքների ժամանակին իրականացում
  • Խոհանոցային սարքավորումների և գույքի ճիշտ օգտագործում
  • Թիմի մյուս անդամների հետ արդյունավետ համագործակցություն
  • Ռեստորանի ներքին աշխատանքային կանոնների և ստանդարտների պահպանում

Պահանջներ

  • Կրթություն՝ մասնագիտական խոհարարական կրթությունը ցանկալի է
  • Աշխատանքային փորձ՝ ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Պարտադիր հմտություններ՝ արագ և կազմակերպված աշխատելու ունակություն, պատասխանատվություն, կարգապահություն, մաքրասիրություն, թիմային աշխատանքի հմտություն
  • Ցանկալի հմտություններ՝ սննդի անվտանգության և սանիտարական նորմերի իմացություն, տեխնոլոգիական քարտերով աշխատելու փորձ, տարբեր խոհանոցային սարքավորումների հետ աշխատելու հմտություն

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
077915105
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում