Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահանջվում է SMM մասնագետ

Domel Yerevan

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ, Անշարժ Գույք
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
28.09.2026

Նկարագրություն

Domel Երևան ընկերությունը փնտրում է ստեղծագործ և նախաձեռնող SMM մասնագետ, ով կզբաղվի ընկերության սոցիալական մեդիայի էջերի կառավարմամբ, բովանդակության ստեղծմամբ և բրենդի թվային զարգացմամբ։

Պարտականություններ

  • Կառավարել և զարգացնել ընկերության սոցիալական մեդիայի էջերը՝ Instagram, Facebook և այլ հարթակներում։
  • Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի ամսական/շաբաթական կոնտենտ պլան։
  • Ստեղծել գրավիչ և վաճառք խթանող տեքստային ու վիզուալ բովանդակություն։
  • Կազմակերպել և իրականացնել ֆոտո/վիդեո նկարահանումներ։
  • Պատրաստել Reels, Stories և այլ կարճ վիդեոներ։
  • Հետևել սոցիալական մեդիայի թրենդներին և կիրառել դրանք բրենդի առաջխաղացման մեջ։
  • Պատասխանել էջերի մեկնաբանություններին և հաղորդագրություններին։
  • Վերլուծել էջերի ցուցանիշները և ներկայացնել արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։

Պահանջներ

  • SMM ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Instagram և Facebook հարթակների լավ իմացություն։
  • Կոնտենտ ստեղծելու և կրեատիվ գաղափարներ առաջարկելու ունակություն։
  • Լուսանկարների և տեսանյութերի մշակման հիմնական հմտություններ։
  • Հայերեն գրագետ գրավոր խոսք, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը՝ ցանկալի։
  • Ժամանակակից թվային թրենդներին հետևելու և արագ սովորելու ունակություն։
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմում աշխատելու կարողություն։
  • Արդյունքի վրա կենտրոնացած մոտեցում։

    Մենք առաջարկում ենք
  • Աշխատանք զարգացող և դինամիկ ընկերությունում։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Ստեղծագործական և հետաքրքիր նախագծերի մասնակցություն։
  • Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։
  • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկ-Ուրբ 10:00-19:00, Շբթ՝ 10:00-17:00

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում