Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ոսկերիչ (բրիգադային արտադրամասում)

Ծառ Ջեվելրի

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-350,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
27.06.2025

Նկարագրություն

Ոսկյա զարդերի արտադրամասը փնտրում է ոսկերիչ բրիգադային սկզբունքով աշխատող արտադրամասի համար։

Պարտականություններ

Ոսկյա զարդերի՝

  • Մշակում,
  • Զոդում,
  • Փայլեցում։

Պահանջներ

  • Մասնագիտական կրթություն կամ համապատասխան փորձ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից- շաբաթ՝ 10։00-ից 19։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Խորենացի 24
address
Աշխատակիցների քանակ
16-50

Tzar Jewelry-ին ոսկյա զարդերի դիզայնի, արտադրության և վաճառքի ոլորտում առաջատար ընկերություն է։ Մենք ստեղծում ենք բարձրորակ, նորաձև և բացառիկ զարդեր, որոնք մարմնավորում են վարպետությունը, նորարարությունն ու նրբաճաշակությունը։

Տարիների փորձի, բարձրակարգ նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք ապահովում ենք մեր հաճախորդներին անզուգական որակ և բացառիկ դիզայն։ Մեր յուրաքանչյուր զարդ՝ լինի դա դասական, ավանդական, թե ժամանակակից ոճի, ստեղծվում է սիրով ու նվիրվածությամբ՝ դառնալով արժեքավոր ժառանգություն։

Ինչու ընտրել Tzar Jewelry-ում աշխատելը

• Մասնագիտական աճ և զարգացում – Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին զարգացնել իրենց հմտությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ։

• Բարձրորակ միջավայր – Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր գնահատում են նորարարությունը և ստեղծագործական մոտեցումը։

• Ժամանակակից տեխնոլոգիաներ – Աշխատում ենք ամենավերջին սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ ապահովելով արտադրության բարձր ստանդարտներ։

• Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ – Մենք կարևորում ենք համագործակցությունը, միմյանց աջակցելը և ստեղծում ենք դրական ու արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։

Եթե դուք սիրում եք ոսկերչության արվեստը, տիրապետում եք համապատասխան հմտությունների կամ ցանկանում եք սովորել այս ոլորտում, ապա Tzar Jewelry-ն ձեզ համար ճիշտ ընտրություն է։

Միացեք մեզ և դարձեք ոսկու ու արվեստի աշխարհում նոր գլուխգործոցներ ստեղծող թիմի անդամ։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում