Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Outgoing Tour Manager

Your Travel LLC

Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ` 28.05.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու

Նկարագրություն

Your Travel -ի թիմը համալրվում է, փնտրում ենք արտագնա տուրիզմի խորհրդատու։

Եթե անտարբեր չեք տուրիզմի հանդեպ, ունեք լավ հաղորդակցման հմտություններ և պատրաստ եք միանալ դինամիկ, զարգացող թիմի՝ այս առաջարկը հենց Ձեզ համար է։

Աշխատանքային պարտականություններ

  • Հաճախորդների բարձրակարգ սպասարկում,
  • Արտագնա տուր փաթեթների մշակում և վաճառք,
  • Աշխատանք CRM համակարգի միջոցով,
  • Գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն։

Պահանջվող հմտություններ

  • Տուրիզմի ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Լավ զարգացած հաղորդակցման և վաճառքի հմտություններ,
  • Անգլերեն լեզվի իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու և բազմաֆունկցիոնալ աշխատելու ունակություն,
  • Պրոֆեսիոնալիզմի և ինքնազարգացման ձգտում,
  • Հաճախորդամետ մոտեցում և թիմում աշխատելու պատրաստակամություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում և ազնվություն,
  • Համակարգչային գրագիտություն (MS Office)։

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ,
  • Աշխատանքային կայուն միջավայր և համախմբված թիմ,
  • Մասնագիտական զարգացման ու առաջխաղացման հնարավորություն,
  • Ճանապարհորդելու և նոր ուղղություններ բացահայտելու հնարավորություն։

📩 Հետաքրքրվա՞ծ եք։ Ուղարկեք Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը կամ զանգահարեք 095593959 հեռախոսահամարով։

Ընկերության մասին
address
Հասցե
Grigor Lusavorich 9
address
Աշխատակիցների քանակ
1-15

Your Travel - ը գործունեությունը սկսել է 2020 թ-ին՝ ներդնելով աշխատելաոճի մի բանաձև, որն իրենից ենթադրում է բարձրակարգ սպասարկման ապահովում ու հոգատար վերաբերմունք։

Ընկերությունը մասնագիտացած է արտագնա տուրիզմում:

Կարևորելով հաճախորդների կարիքներն ու հանգստի հետ կապված բոլոր սպասելիքները՝ մեր թիմը պատրաստ է ուղորդել ու առաջարկել լուծումներ ամենատարբեր ուղղությունների համար։


Մասնագիտական գիտելիքները, մշտական վերապատրաստումները և մանրուքների հանդեպ նրբանկատությունը մեր թիմի հավաքական բնութագիրն է, որի արդյունքում մենք այսօր ունենք հազարավոր մշտական հաճախորդներ, որոնք կրկնակի և ավել անգամ արդեն իսկ ճամփորդել են մեզ հետ՝ գնահատելով սպասարկումը և հոգատար վերաբերմունքը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում